211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:50 26-03-2023

Իրանն ու Բահրեյնը հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ են վարում. ԶԼՄ

Բահրեյնի աղբյուրները Sputnik լրատվական գործակալությանը հայտնել են, որ, Իրանի նախագահի Սաուդյան Արաբիա այցից հետո, Թեհրանի և Մանամայի միջև բանակցություններ կսկսվեն՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով, և այդ կապակցությամբ իրանական պատվիրակությունը վերջերս այցելել է Մանամա։

Sputnik լրատվական գործակալությանը տեղեկություն փոխանցած աղբյուրները հայտնել են, որ վերջերս Մանամա է այցելել Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը։

Ըստ այդմ, այս այցը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանական պատվիրակության՝ Բահրեյն այցից առաջ, և Իրանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Մանամայում Թեհրանի դեսպանատուն։

Մինչ այս Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էլ Ռիադ։

Ջամշիդին Թվիթերի իր էջում գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդլ Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահին ուղղված նամակում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նախագահ Ռաիսիին հրավիրելով այցելել Էլ Ռիադ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Նմանատիպ նյութեր