211652_close_icon

Անի համայնքում ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ, ընտրվելու է ավագանու 21 անդամ

views-count1012 դիտում article-date 12:51 26-03-2023
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ընտրապայքարին մասնակցում է 1 դաշինք և 3 կուսակցություն՝  «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակից ուժերից ընտրվելու են 21 ավագանու անդամներ:

Նմանատիպ նյութեր