838 դիտում
13:45 11-11-2019
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված և քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձևաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված և Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները և դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները:
Մասնավորապես, քննարկվել են hասարակական կարգի պահպանության բնագավառում համակեցության կանոնների սահմանման և պահպանման խնդիրներ, ինքնակամ շինարարության շուրջ ծագած վարչարարության, Երևան քաղաքում վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի կապակցությամբ ծագած խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունների տրման կամ մերժման խնդիրներ և այլն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ակտիվ համագործակցություն, ինչի միջոցով էլ ավելի կբարձրանա մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Երևանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում գտնվող հարցերի լուծման ուղղությամբ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և ավագանու հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
11:34 17-12-2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու հարցը