211652_close_icon
views-count33198 դիտում article-date 19:42 25-03-2023

Ողբերգական դեպք Երևանում. շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:40-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ Սևանի փողոցի 21/5 հասցեում գործող շինհրապարակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ահազանգը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Չիբուխչյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Բարսեղյանն ու կրտսեր պարեկ Արսեն Թորոսյանը։

Ոստիկանները ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Ժոռա Պապյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նշված վայրում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչի պատճառով էլ բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

Շինարարությունը պատկանում է ֆիզիկական անձ Մանվել Հարությունյանին, իսկ շինհրապարակի տարածքում բացակայում էր թույլտվության ցուցանակը, որը պարտադիր է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր