53246 դիտում
19:03 25-03-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mitsubishi canter-ը տապալել է բետոնե էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել հողաթմբի վրա․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գևորգ Ս․-ն, իր վարած Mitsubishi canter մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկրասյանը, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Մերուժան Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արտուշ Աբգարյանը։
Բախման հետևանքով 10․000 վոլտ սնուցող էլեկտրալարերը պոկվել են։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռ մասնաճյուղի մասնագետները, ովքեր հոսանքազերծել են նշված վայրը ու այս պահին աշխատանքներ են իրականացնում՝ նոր բետոնե հենասյուն տեղադրելու և վթարավերականգնողական աշխատանքներն ավարտին հասցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի գումարտակում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+