211652_close_icon
views-count1189 դիտում article-date 19:54 24-03-2023

Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

 

Նմանատիպ նյութեր