250049 դիտում
19:16 24-03-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են Մասիս-Երևան երթուղու ավտոբուսի տակ. կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Արսեն Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է»:
Քննիչի հանձնարարականով BMW-ն, ավտոբուսն ու մոպեդը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսնակարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30278 դիտում
09:57 20-07-2019
Երևանում բախվել են 40-ամյա վարորդի Honda-ն և 21-ամյա վարորդի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14488 դիտում
10:52 02-12-2021
Երևանում բախվել են Kia Forte-ն ու Honda մակնիշի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ