211652_close_icon

ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին 13 ամենագնաց կնվիրի

views-count1411 դիտում article-date 13:42 23-03-2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։ Այս մասին նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստոի օրակարգում:

Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:

Նախագիծը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

Նմանատիպ նյութեր