211652_close_icon
views-count121801 դիտում article-date 17:14 22-03-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350-ն ու HOVO  բեռնատարը․ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350 մակնիշի ավտոմեքենան և HOVO մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու, որոնցից մեկին մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնային, և բժիշկները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Սերյոժա Մովսիսյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարներըև տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր