5882 դիտում
11:59 21-03-2023
Հայֆա քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 20-ին, Հայֆա քաղաքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությունը։
Բացմանը ներկա էին Հայֆայի քաղաքապետն Էյնատ Կալիշ֊Ռոտեմը, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունը՝ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ու Հայր Աղան Գոչյանի մասնակցությամբ, Հայֆայի բոլոր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներն ու Իսրայելի տարբեր շրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներ։ Ավելի քան 350 հյուրեր էին հավաքվել այս գեղեցիկ արարողությանը, որն ավելի քան 2 ժամ տևեց։
Չափազանց ուշագրավ էր քաղաքապետի ելույթն, ով անդրադառնալով քաղաքապետարանի ավագանու որոշմանը, կարևորեց այս իրադարձությունը։
Եբրայերեն լեզվով ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանը, ով պատմական գնահատեց քաղաքապետարանի այս որոշումը։ Ելույթներ ունեցան Հայֆայի հայկական համայնքի անունից ՀՄԸՄ֊ի ատենապետ Եփրեմ Լափաջյանը։ Ելույթներն ամփոփեց Հայֆայի ու Հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը։
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ու քաղաքային խորհրդին նման որոշման համար ու մասնավորապես ասաց, որ այս քայլը պետք է օրինակ ծառայի մյուս քաղաքների համար և հիմք հանդիսանա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Երեկոն համեմված էր հայկական դյութիչ երաժշտությամբ։ Երեկոն բացեցին Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, «Բիտ Բենթ» ջազային երիտասարդական խմբի ղեկավար, բազմաթիվ միջազգային փառատոնների հաղթող, շեփորահար Արմեն Ասլանյանն ու «Դիլիջան» համույթի մենակատար, դուդուկի վարպետ Իլյա Մազիան։
Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Արտյոմ Չերնամորյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
967 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
1048 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու