211652_close_icon

Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվ, Հայֆա և Աշկելոն քաղաքներին

views-count688 դիտում article-date 22:35 15-06-2025
Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվ, Հայֆա և Աշկելոն քաղաքներին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Երուսաղեմում լսվել են նաև մի քանի պայթյուններ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) տվյալներով՝ հարձակման մասշտաբները և հարվածների համար օգտագործված հրթիռների քանակը մեծացել են: Ընդլայնվել է նաև հարձակումների հավանական թիրախների ցանկը:

Իսրայելի պաշտպանության ուժերը Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին նախազգուշացում են տարածել Իսրայելի տարածքի ուղղությամբ Իրանի կողմից հրթիռների արձակման մասին: ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են դրանք կասեցնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Իսրայելի մի քանի շրջաններում, այդ թվում՝ հյուսիսային և կենտրոնական Իսրայելում, հնչել են տագնապի ազդանշաններ: Բնակիչներին կոչ է արվել հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին, ապաստան գտնել և մնալ այնտեղ մինչև հատուկ ազդանշանը:

Նմանատիպ նյութեր