2536 դիտում
23:25 19-03-2023
«Դուք ինձ չեք կարող լռեցնել». քրեական գործ է հարուցվել զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ
Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:
«Դիմում եմ դատախազություն, որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք, որևէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի: Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱծ ղեկավար պարոն Աբազյանին և խնդրում եմ, որ հանդիպում կազմակերպի ծծնողների, Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցեր տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ որ որոշումներ կայացնել ներկա լինեն:
Դրանից հետո քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն ըստ իրեն անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ ևս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում և առաջադրվում է զորամաս՝ անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երևի Արգիշտի Քյարամյանն է հրանահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել: «Ես ձեզ հայտարարում եմ՝ դուք ինձ չեք կարող լռեցնել, ինձ կարող եք լռեցնել միայն մի տարբերակով, ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով, այլ ճանապարհ դուք չունեք: Ձեր կողմից մենք տեսել ենք լրիվ անտարբերություն մեր երեխեքի ճակատագրի հարցում, 2.5 տարի որեւէ քայլ չեք արել, որ մեր երեխաներին գտնեք: Ես ձեզ կոչ եմ անում՝ մի բերեք հասցրեք նրան, որ ծնողներին սարքեք հանցագործ»,- ասաց նա:
Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին անհետ կորած է համարվում:
Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի