211652_close_icon
views-count11880 դիտում article-date 15:03 27-01-2014

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «դեբոշի» հետ կապված քրեական գործ է հարուցվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ղուկասյանի նկատմամբ քր.գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: [url=https://shamshyan.com/hy/article/140123162101/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր