211652_close_icon
views-count1747 դիտում article-date 13:43 19-03-2023

ՆԱՏՕ-ի կործանիչները 1 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ ռուսական ինքնաթիռ են որսացել

Բրիտանական և գերմանական Typhoon կործանիչները Էստոնիայի մոտ որսացել են ռուսական ինքնաթիռներ։ Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի օդային պարեկության համատեղ առաքելության շրջանակներում:

Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) կայքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 17-ին։

ՆԱՏՕ-ի կործանիչները որսացել են ռուսական ռազմական մարդատար Tu-134 ինքնաթիռը, որն ուղեկցում էին երկու Su-27 կործանիչներ և An-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Նշվում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև մարտի 15-ին։

Նմանատիպ նյութեր