211652_close_icon
views-count1255 դիտում article-date 12:45 26-04-2023

ՆԱՏՕ-ի կործանիչները ՌԴ երեք ինքնաթիռ են նկատել Բալթիկ ծովում. Գերմանիայի ՌՕՈւ

Գերմանիայի ռազմաօդային ուժերը տեղեկացրել են այն մասին, որ Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում ռուսական երկու Սու-27 եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության Իլ-20 ինքնաթիռներ են նկատվել, որոնք թռել են առանց հայտնաբերման ազդանշանի։ Այս մասին հրապարակվել է Գերմանիայի ՌՕՈւ-ի թվիթերյան օգտահաշվում։

Նշվել է, որ ինքնաթիռների նույնականացումը կատարել են Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Eurofighter կործանիչները, ինչից հետո ինքնաթիռները հայտնաբերվել են։ Գերմանիայի ՌՕՈւ-ի տվյալներով՝ արդեն երկրորդ դեպքն է, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները Բալթիկայի վրայով թռչում են առանց հայտնաբերման ազդանշանի։

Ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) մամուլի ծառայությունը տեղեկացրել էր ԱՄՆ ՀՕՊ-ի պատասխանատվության գոտում ռուսական երկու ինքնաթիռի հայտնաբերման մասին։

«Ռուսական ինքնաթիռները միջազգային օդային տարածքում են մնացել, չեն մտել ԱՄՆ-ի եւ Կանադայի ինքնիշխան տարածք։ Ռուսաստանի այսօրինակ գործողությունները կատարվում են մշտապես եւ չեն դիտարկվում որպես սպառնալիք կամ սադրանք»,- ընդգծել են NORAD-ում։

Նմանատիպ նյութեր