Չինաստանի օդուժն Արևելաչինական ծովում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է «որսացել»
Չինաստանի ռազմաօդային ուժերին պատկանող 2 կործանիչներ Արևելաչինական ծովի միջազգային հատվածի վրայով թռչող ամերիկյան օդուժին պատկանող ինքնաթիռ են նկատել և հարկադրել նրան վայրէջք կատարել։ Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան 2 բարձրաստիճան զինվորականների։
Հեռուստաալիքի տվյալներով՝ WC-135 Constant Phoenix ինքնաթիռը պլանային առաքելություն էր իրականացնում նշված միջազգային օդային հատվածում՝ մթնոլորտից միջուկային պայթյունների հետքեր հայտնաբերելու համար։
Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ չինական կործանիչների գործողությունները եղել են ոչ պրոֆեսիոնալ, և ամերիկյան օդանավը գործել է միջազգային օրենքի սահմաններում։
Համապատասխան բողոքն արդեն ուղարկվել է Պեկին։