211652_close_icon
views-count1285 դիտում article-date 23:38 17-03-2023

Ազատ գյուղի կացարանի սպան ձերբակալվել է. դատարանը քննում է կալանքի միջնորդությունը․ armeniasputnik.am

Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան տարվել։ Այս պահին դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
«Այս պահին դեռ տեղեկություններ չեմ կարող հայտնել, ընդմիջում է հայտարարվել»,– նշել է Սարգսյանը։

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։

Նմանատիպ նյութեր