211652_close_icon
views-count4796 դիտում article-date 19:40 01-11-2018

Դատարանը քննում է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վ. Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը. ՀՔԾ

[url=https://www.tert.am/am/news/2018/11/01/Vahagn-harutyunyan/2833831]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/01/Vahagn-harutyunyan/2833831]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր