211652_close_icon
views-count6464 դիտում article-date 23:20 17-03-2023

Ինչ է կատարվում Տաթևում, ինչու չեն հեռացրել բացակայող ՔՊ-ականներին, ինչպես են վիճարկվում 2 տարի առաջվա ընտրությունները․ փոխհամայնքապետի անդրադարձը․ oragir.news

Oragir.News-ը գրում է․ «Տաթևում 2 տարի առաջ պարտված ՔՊ-ն դեռ խմբակցություն չի ձևավորել, ավագանու նիստերին չեն մասնակցում։ Oragir.News-ն արդեն անդրադարձել է 2 տարի առաջ Տաթև համայնքում ավագանու ընտրություններում կրած պարտությունը չմարսելուն և 2 տարի անց նոր քրեական վարույթ նախաձեռնելուն։

Տաթևում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2021 թ-ին ՔՊ ներկայացուցիչների հայցը Վարչական դատարանը մերժել էր, սակայն թեև նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, սակայն Վերքննիչ վարչական դատարան հայց է ներկայացվել՝ գործը վերսկսելու։

«Նոր հանգամանքներից տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ նոր հայցին կցված է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի արձանագրությունը, որի բովանդակությանը ծանոթ չեմ»։

Նա նշեց, որ ՔՊ ավագանու անդամները մինչ օրս չեն ընդունում իրենց պարտությունը, ուստի տպավորություն է առաջանում, որ որպես ավագանու անդամ առաջադրվել կամ ընտրվել են, ոչ թե համայնքը զարգացնելու կամ համայնքի բնակչության շահերը պաշտպանելու, խնդիրները լուծելու, այլ համայնքի հենց ղեկավարությունը ստանձնելու նպատակով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր