Ո՞վ է կանգնած Նորադուզցի Ալիկի 3 տարի առաջվա նշված ծնունդը իբրև այս տարի նշված ծնունդ հրապարակելու թիկունքում
Այսօր՝ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն և տեսաֆիլմ է տարածվել, որ օրենքով գողերի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորադուզցի Ալիկի ծննդյան արարողությունը:
Ծննդյան արարողության մասին պատմող տեսանյութի մեջ հնչում է երգ նվիրված Նորադուզցի Ալիկին:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իրականում նշված տեսանյութում տեղի ունեցած ծնունդը եղել է 3 տարի առաջ, իսկ երգը Ալիկի մասին գրվել է այս տարի, պարզապես մարդիկ ձեռք են բերել երգը և այն մոնտաժելով տեղադրել են 3 տարի առաջվա ծնունդին:
Այստեղ են ասում մարդիկ նման ձևի փորձում են ընթերցողներին մոլորության մեջ գցել:
Նույնիսկ տեսանյութում կան մարդիկ ովքեր 2 տարի է հեռացել են Հայաստանից: