967 դիտում
21:55 15-03-2023
Արցախի պետնախարարը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետության շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ բնակչության առողջության պահպանումը պետության կողմից կարևորագույն խնդիրներից մեկն է, որի լուծումները քայլ առ քայլ տրվելու են ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացվող պետական ծրագրերի միջոցով:
«Առաջիկայում մենք հնարավորություն կունենանք համակարգի բարեփոխումները շարունակել ավելի մեծ ծավալով: Այդ թվում մենք անզիջում պայքար կմղենք բուժհիմնարկներում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ, որոնց բախվում են մեր քաղաքացիները: Մի կողմից մենք պետք է բուժաշխատողներին ապահովենք արժանապատիվ վարձատրությամբ, մյուս կողմից արմատախիլ անենք կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Այս հարցում ակնկալում եմ առողջապահության ոլորտում իրենց ծառայությունն իրականցնող յուրաքանչյուր անձի համարձակությունը, պատրաստակամությունն ու համառությունը», - իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ:

Նմանատիպ նյութեր
2479 դիտում
16:38 20-07-2020
Արցախի նախագահը ներկայացրել է երկրի առողջապահության նորանշանակ նախարարին
3293 դիտում
16:49 08-10-2018
Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Այս բաժնից
304 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
874 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան