15536 դիտում
17:15 15-03-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ հրդեհ է բռնկվել Opel Vectra-ում․ օպերատիվ են գործել Թալինի հրշեջ-փրկարարներն ու Արագածոտնի մարզի պարեկները. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի Թալին-Բազմաբերդ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի 1-ին դասակի պարեկ Արա Պողոսյանն ու կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+