211652_close_icon
views-count16258 դիտում article-date 22:16 12-03-2023

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Terios Kid-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Գյումրու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի ճանապարհին, բախվել են Terios Kid և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Terios Kid-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում հերթապահություն իրականացրել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր