211652_close_icon
views-count41276 դիտում article-date 20:24 10-03-2023

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի խումբ աշխատակիցներ, ովքեր մետրոյի տարեգրության մեջ իրենց ավանդն են ունեցել, գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի կողմից արժանացան շնորհակալագրերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ում տեղի  ունեցավ «Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42- ամյակի առթիվ» գլխավոր տնօրենի կողմից շնորհակալագրերի հանձնման արարողությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ- տնօրեն Արմեն Բեգոյանը և այլոք։

Միջոցառման ընթացքում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորեց ներկաներին Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ մետրոպոլիտենի շահագործման 42–ամյակի առթիվ։

«Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի առաքելությունն ու դերը։ Գիշեր ու ցերեկ տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրում իրականացնել արդեն 42 տարի», - նշեց Բ․ Սեդրակյանը։

Հանդիպման ընթացքում գլխավոր տնօրենը շնորհակալագրեր  հանձնեց մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներին՝ բարեխիղճ ու անբասիր աշխատանքի համար։ Իսկ միջոցառմանը ներկա Երևան քաղաքի մի քանի վարչական շրջանների ղեկավարներին հանձնեց շնորհակալագրեր արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալագրեր ստացան նաև մետրոպոլիտենի առօրյա աշխատանքները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչներին։

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Բ․ Սեդրակյանը մաղթեց ստեղծարար աշխատանք, ազնվություն ու լավատեսություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 403+
403+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր