211652_close_icon
views-count13747 դիտում article-date 19:04 06-04-2023

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած 67 աշխատակիցներ

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մետրոպոլիտենից:

Նմանատիպ նյութեր