211652_close_icon

Վանաձորում Պարեկային Ծառայությունը «դարանակալումներ» է իրականացրել․ էպիկենտրոնում կին վարորդներն էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count40239 դիտում article-date 10:28 09-03-2023
Երեկ՝ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի առթիվ կանանց շնորհավորելուն անմասն չմնացին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի ծառայողները։

Վաղ առավոտից գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ, նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար Վանագն Սարգսյանը, պարեկներ Արգիշի Հովհաննիսյանը և Մկրտիչ Հակոբյանը «դարանակալումներ» են կատարել և էպիկենտրոնում հայտնված կին վարորդներին տեղում ենթարկել են ծաղիկ նվիրելուն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր