211652_close_icon
views-count16550 դիտում article-date 20:06 08-03-2023

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. երկու էլեկտրասյուն կոտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:20-ի սահմաններում Նորք-Մարաշ փողոցի 1-ին նրբանցքում բախվել են BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով երկու էլեկտրասյուներ կոտրվել են, բարեբախտաբար, չեն ընկել, քանի որ էլեկտրալարերը պահել են սյուները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Սուրեն Փաշյանն ու Արամ Բարսեղյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով BMW -ն վարել է 28-ամյա Արթուր Խաչատրյանը, իսկ Volkswagen Golf-ը՝ 29-ամյա Էդգար Գրիգորյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության՝ եղել են սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր