211652_close_icon
views-count15329 դիտում article-date 17:35 08-03-2023

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կին լուսանկարիչների՝ «Կնոջ հայացքը» խորագրով թեմատիկ լուսանկարների ցուցահանդեսի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կին լուսանկարիչների՝ «Կնոջ հայացքը» խորագրով թեմատիկ լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Լուսանկարների հեղինակներն էին «4plus» անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարչուհիներն են՝ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Նելլի Շիշմանյանը, Գայանե Հարությունյանը, Սիրանուշ Ստեփանյանը։

Նախաձեռնության բացմանն իր խոսքով հանդես եկավ նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․ «Ակնհայտ է, որ օրը խորհրդանշում է պայքար՝ իրավունքների և բազմնաթիվ հնարավորություններ, որ մենք այսօր ունենք։ Պարտական ենք տարբեր դարաշրջաններում, տարբեր կանանց մղած պայքարին»,- ասաց նա։

Լուսանկարիչների աշխատանքներում ներկայացված էին մարդկային տարբեր պատմություններ։

Կյանքի տարբեր ժամանակահատվածում հիասթափություններ կրած, բայց առաջ շարժվելու ուժ գտած կանանց պատմություններ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր