1704 դիտում
21:47 04-02-2019
Տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը
Փետրվարի 2-ին «Անտարա» լրատվական գործակալության պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը, որի շրջանակում ՀՀ դեսպանությունը և «Անտարա» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպել էին հանդիպում-քննարկում Ինդոնեզիայի հիսունից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և լուսանկարիչ լրագրողների հետ:
Միջոցառման սկզբում հրավիրվածներին իր ողջույնի խոսքը հղեց Ինդոնեզիայի զբոսաշրջային ասոցիացիայի Ջակարտայի մասնաճյուղի (The Indonesian Tourist Guide Association – Jakarta Chapter) նախագահ Ռեվալինո Թոբինգը (Revalino Tobing):
Քննարկման սկզբում ցուցադրվեց Հայաստանի զբոսաշրջային գրավչություները ներկայացնող տեսահոլովակ: Տեսահոլովակի ցուցադրմանը հետևած քննարկման ընթացքում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» գործակալության լրագրող Ատման Ահդիատը (Atman Ahdiat) և լուսանկարիչ լրագրող Հերմանուս Պրիհատնան (Hermanus Prihatna) խոսեցին Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին և պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին:
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
17:27 18-03-2014
Աթենքում տեղի է ունեցել «Հայկական ճարտարապետությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը