2005 դիտում
17:27 18-03-2014
Աթենքում տեղի է ունեցել «Հայկական ճարտարապետությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը
Մարտի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերքուրի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ «Հայկական ճարտարապետությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Աթենքի քաղաքապետարանը:
Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Հունաստանի խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի, հունահայ համայնքի ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Աթենքի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության միության նախագահ, փոխքաղաքապետ Ն. Պապախելան: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 27-ը:
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
21:47 04-02-2019
Տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը