211652_close_icon
views-count26722 դիտում article-date 19:27 05-03-2023

Երևանում, մայրը որդու հետ ավտոբուսից իջնելիս, գազելի կողմից երեխան վրաերթի է ենթարկվել, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:10-ի սահմաններում 2իվ 39 երթուղին սպասարկող գազելը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանաել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականցրել նույն վաշտի պարեկ Սայադ Պետրոսյանը և կրտսեր պարեկ Վահե Ստեփանյանը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ, երբ կանգառում մայրն ու որդին իջել են թիվ 259 երթուղին սպասարկող ավտոբուսից ու այդ ժամանակ էլ գազելի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր