Երևանում թիվ 39 ավտոբուսից իջնելիս, կինը վնասվածք է ստացել․ օպերատիվ են գործել բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 16-րդ թաղամասում թիվ 39 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորուհին, ավտոբուսից իջնելիս, սայթաքել է և ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինը օգնության են հասել ուղևորները և վարորդը: Այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ով վնասվածքներ էր ստացել հոնքի շրջանում։ Այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարություն Համբարյանի