211652_close_icon
views-count1520 դիտում article-date 16:53 31-05-2016

Գրպանահատը բռնվեց ավտոբուսից իջնելիս

Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը՝ գումարով, բանկային քարտով և փաստաթղթերով, իսկ երբ ավտոբուսից իջել ու փորձել էր հեռանալ՝ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր