211652_close_icon
views-count1390 դիտում article-date 12:33 08-07-2026

Վրաերթ՝ Երևանում․ Նորագավիթում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հարություն Թագվորյանը և կրտսեր պարեկ Խաչատուր Պետրոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր