14294 դիտում
17:34 04-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Kia մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ մինչ հրշեջների ժամանումը, պարեկներն ու քաղաքացիները վարորդի հետ մարել են Kia-ում առաջացած հրդեհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 16/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արման Խալաթյանի, ավագ պարեկ Մհեր Կարապետյանի և կրտսեր պարեկ Դավթի Խաչատրյանի գլխավորությամբ, քաղաքացիներն ու Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդ 63-ամյա Ա․ Խառատյանը կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3589 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)