211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:33 03-03-2023

Ղարիբաշվիլին հավաստիացնում է՝ Վրաստանի եվրոպական ուղին անշրջելի է

Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 3-ին, Վրաստանը պաշտոնապես դիմում է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար։ Փաստաթուղթը ստորագրած վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հատուկ հայտարարությամբ հավաստիացրել է՝ երկրի եվրոպական ուղին «անշրջելի է», և վստահություն է հայտնել, որ եվրաինտեգրման գործընթացն ի վերջո «կպսակվի Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությամբ»։ Գրում են վրացական ԶԼՄ-ները։

«Անցնող տարում մենք ակտիվացրել ենք մեր ջանքերը՝ հասնելու այն նպատակին, որը սահմանում է մեր ամբողջ պատմությունը և, իհարկե, մեր կառավարության գործունեությունը։ Մենք ձեռնարկել ենք բոլոր քայլերը՝ եվրոպական կենսակերպին ու չափանիշներին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին ու օրենսդրությանը մերձենալու, ստանձնած պարտավորությունները կատարելու համար», - ընդգծել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսիի արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, վերջին շրջանում կոշտ քննադատություն են հնչեցնում Վրաստանի իշխանությունների հասցեին՝ մասնավորապես պնդելով, որ խորհրդարան հասած «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական նախաձեռնությունը խարխլում է Վրաստանի եվրատլանտյան ձգտումները:

Նմանատիպ նյութեր