211652_close_icon
views-count5227 դիտում article-date 17:32 19-12-2017

Եվրոպական մոդելով պետության կառուցումը մեր ընտրությունն է, և այդ գործընթացն անշրջելի է. Արա Բաբլոյան

«Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում»,- այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/24/1083064/]ստորագրեցին[/url] Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այժմ այն պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից: Նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նկատեց, որ «ավելին ավելիի» դիմաց սկզբունքը ակնկալում է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև՝ եվրոպական քաղաքական ինստիտուտների շարունակական աջակցությունը Հայաստանի բոլոր ոլորտների զարգացմանը։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: «Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես հայտարարել է, որ ԵՄ հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է։ ԵՄ-ն նախ արժեքների հանրություն է, որը մենք պաշտպանում ու կիսում ենք։ Եվրոպական մոդելով ՀՀ պետականության կառուցումն ու ամրագրումը մեր գիտակցված ընտրությունն է, և այդ գործընթացը անշրջելի է», - նշեց Բաբլոյանը։

Նմանատիպ նյութեր