211652_close_icon
views-count871 դիտում article-date 10:59 01-06-2023

Չնայած բնակչության մի մասի դիմադրությանը, Քիշնևի բռնած եվրոպական ուղին անշրջելի է

Մոլդովան հյուրընկալում է ԵՄ առաջնորդների խորհրդանշական գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետը: Մոլդովայի առաջնորդները հույս ունեն առաջ մղել իրենց երկրի երկարամյա հայտը Եվրամիությանն ինտեգրվելու համար: ԵՄ անդամակցության գաղափարն ունի կողմնակիցներ ու հակառակորդներ՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Տասնյակ հազարավոր մարդիկ վերջերս դուրս են եկել Քիշնևի փողոցներ՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կոչով՝ ցույց տալու համար, թե որքան են մոլդովացիները ցանկանում լիովին ինտեգրվել Եվրամիության կազմում:

«Մոլդովացիները եվրոպացիներ են, եւ 7 տարի հետո մենք պետք է դառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- հայտարարել է Սանդուն:

Մոլդովան թեկնածուի կարգավիճակ ստացավ 2022 թվականի հունիսին՝ ԵՄ անդամակցության համար դիմելուց հետո՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պայմաններում:

Շրջանի նորընտիր ղեկավար Եվգենիա Գուտուլը ռուսամետ Շոր կուսակցությունից խոսել է Ամերիկայի Ձայնի հետ:

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ՝ թե՛ եվրոպական երկրների, թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեզ թշնամիներ պետք չեն: Մենք խաղաղության և մեր երկրի չեզոքության կողմնակիցներն ենք»,- հայտնում է Գագաուզիայի նորընտիր նախագահ Եվգենիա Գուտուլը:

Սակայն Մոլդովայի կենտրոնական իշխանությունները կարծում են, որ չնայած բնակչության մի մասի ներքին դիմադրությանը, Քիշնևի բռնած եվրոպական ուղին անշրջելի է։

«Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը վերջին քառասուն տարիների ընթացքում կրկին ու կրկին քվեարկել է Եվրոպայի հետ ավելի շատ ինտեգրման, Եվրոպայի հետ ավելի շատ կապեր ունենալու օգտին»,- նշում է Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն:

Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի հետ լարվածության աճը վճռորոշ և վտանգավոր պահ է Եվրոպայի համար, և այս համատեքստում, ըստ վերլուծաբանների, Մոլդովան շղթայի փխրուն օղակ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր