952 դիտում
15:13 03-03-2023
Միրզոյանը Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ եւ նրան ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Հայտնում է ԱԳՆ-ն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1183 դիտում
21:51 09-05-2024
Կամազը դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը հրավիրեց ոստիկաններին տեր կանգնել իրավիճակին. aravot.am
463 դիտում
21:31 09-05-2024
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
2242 դիտում
21:19 09-05-2024
Որքա՞ն մարդ է մասնակցում հանրահավաքին․ տեսանյութ՝ թռչնի թռիչքի բարձունքից․ yerevan.today