119272 դիտում
11:47 02-03-2023
Կրակոց Ջրվեժ գյուղում․ գլխուղեղի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդ․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։
Արդեն տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վաչրության պետի 1-ին տեղակալ Արթուր Պետրոսյանի, նույն գլխավոր վարչության ՄՍԴՈՒ ՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից։
Նշված փողոց են օպերատիվորեն ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Արմեն Ավետիսյանը և պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Վահան Թորոսյանը, քանի որ դեպքի վայրին կան հարակից մի քանի փողոցներ։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կ․ Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար՝ վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ու կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործությոյան գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը․ ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազության 2 դատախազ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+