69504 դիտում
17:13 21-06-2023
Ողբերգական դեպք Երևանում․ նոր կառուցվող էլիտար շենքի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաներին և քննիչներին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Առաքելյանն է ով հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոց 66/5 հասցեում կառուցվող էլիտար շենքի տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարձրությունից վայր է ընկել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)