23873 դիտում
10:23 02-03-2023
Տավուշի մարզում պարեկները, ծառայության ընթացքում նկատելով խոշոր հրդեհը, որը մոտենում էր անտառին, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են կրակի տարածման դեմ․ փրկվել են 1000-ավոր ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ - Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում հրդեհ է նկատվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակը նկատել և սկսել են կրակի տարածման դեմ պայքարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները, ապա նրանց միացած քաղաքացիները, ովքեր կարողացել են կրակի տարածումը կանխել և վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքի տակ։ Ապա ժամանած հրշեջները մոտ 1 ժամ պայքարել են կրակի դեմ։
Ի վերջո՝ հրշեջներին, պարեկներին ու քաղաքացիներին հաջողվել է մարել կրակը, ինչի շնորհիվ փրկվել է նաև անտառը։
Պարզվել է , որ հրդեհը բռնկվել է Բերդ համայնքի «Ֆլոկի» աղբյուրի հարակից տարածքում և այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+