35825 դիտում
21:35 30-12-2022
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Mercedes S500-ում ընթացքում հրդեհ է բռնկվել, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 29-ամյա Շահեն Խ-ն իր վարած Mercedes S500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիսի վարչական տարածքում ընթանալիս է եղել, երբ նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, և մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից, վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը։
Ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայամ առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9633 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին