211652_close_icon
views-count18178 դիտում article-date 19:25 01-03-2023

Արտակարգ դեպք Երևանում. ռուսական համարանիշներով Mercedes-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարակական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ու ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Բարսեղյանը և Մամիկոն Սահակյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր