1159 դիտում
21:22 27-02-2023
Մեր հարաբերությունների զարգացմանը խանգարող որևէ հանգամանք չկա․ Վահագն Խաչատուրյանը՝ Էստոնիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ:
Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է.
«Մեր հարաբերությունների զարգացմանը խանգարող որևէ հանգամանք չկա: Կարծում եմ, որ պետք է մտածենք դրանք ավելի զարգացնելու մասին, օգտագործենք այն բոլոր հնարավորությունները, որոնք կան, որոնք բավականին լայն են: Էստոնիա կատարած իմ վերջին այցելության ժամանակ բոլոր հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Էստոնիայի նախագահին և բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել եմ: Համոզված եմ, որ կշարունակենք այս արդեն իսկ սկիզբ դրած ավանդույթը և առիթներ կստեղծենք ավելի շատ հանդիպելու, որովհետև այդ առումով մարդկային հարաբերությունները շատ օգտակար են դառնում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ, էստոնացի ժողովրդին մաղթում՝ նոր ձեռքբերումներ և հաջողություններ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Ռինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի այցելությունն Էստոնիա մեծապես խթանել է երկու երկրների հարաբերությունների սերտացումն ու համագործակցության խորացումը:
«Շնորհակալություն, պարոն նախագահ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել: Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, երկար ժամանակ էր անցել այն պահից, երբ մեր երկու երկրների միջև բարձրաստիճան այցեր էին տեղի ունեցել և Ձեր այցը շատ բարձր է գնահատվել մեր, մեր նախագահի կողմից: Այն նոր խթան հանդիսացավ մեր երկկողմ հարաբերությունների համար և կարծում եմ, որ դրական ազդեցություն է ունեցել բոլոր ինստիտուտների փոխհարաբերությունների առումով»,- նշել է դեսպան Կալյուրանդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների խորացման, երկկողմ հետաքրքրություններ ունեցող ոլորներում համագործակցությանը նվիրված հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին և վերջինիս կապակցությամբ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ վճռին: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
781 դիտում
22:07 16-01-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
919 դիտում
18:13 26-10-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ
937 դիտում
22:51 17-04-2023
Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել դասական երաժշտության զարգացմանը
Այս բաժնից
958 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
808 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1150 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին