211652_close_icon

Բայրամովը հայտնել է՝ Երևանը և Բաքուն առցանց ձևաչափով են միմյանց փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները

views-count1327 դիտում article-date 14:48 26-02-2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է՝ «Հայաստանն անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից»:

Ըստ նրա՝ Հայաստանը «լուրջ հարված է հասցրել» խաղաղ բանակցությունների էությանը։

«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք խաղաղության պայմանագրի առաջարկները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է Բայրամովը:

Նմանատիպ նյութեր