211652_close_icon
views-count820 դիտում article-date 17:01 25-02-2023

Բորելը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման մասին։

«Ցուցակում 121 ֆիզիկական եւ իրավաբանական անձ կա, ներմուծման/արտահանման զգալի նոր սահմանափակումներ, ռուսական քարոզչական գործակալությունների արգելք։

«Մենք նախկինի պես միասնական ենք Ռուսաստանի ռազմական մեքենային վերջակետ դնելու մեր վճռականության հարցում»,- գրել է նա Թվիթերի իր էջում։

Նա նաեւ պարզաբանել է, որ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն թիրախավորել է նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում «առնվազն 6000 ուկրաինացի երեխաների արտաքսման եւ հարկադիր որդեգրման համար»:

Հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթն ընդունվել է Ուկրաինա ռուսական ռազամական ներխուժման սկսվելուց 1 տարի անց։

Նմանատիպ նյութեր