211652_close_icon
views-count31472 դիտում article-date 13:49 25-02-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․  Nissan Teana-ն բախվել է կայանված Ford Cougar-ին․ կա 6 վիրավոր․ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկներն ու Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից մեկին էլ հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։ Իսկ 1 հոգի էլ, ով օգնություն է ցուցաբերել վթարի ենթարկվածներին, այդ ժամանակ վնասվածք է ստացել, նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Պետրոս Հակոբյանի և Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր