211652_close_icon
views-count20945 դիտում article-date 15:24 05-06-2022

Դավթաշենում գիշերով ու գաղտագողի վնասել են 20 տարեկան թթենին. բնակիչները կանխել են ծառերի սպանդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ականատեսները դեպքի վայրից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնել են, որ վայրագությունը արձանագրել են հունիսի 4-ի գիշերը։

Ըստ նրանց՝ Դավթաշեն 2-րդ թաղամասի 36 և 37 շենքերի հետնամասի բակում հենց իրենք էին ծառեր տնկել և խնամում էին արդեն մոտ 20 տարի շարունակ՝ ամեն ճյուղի աճելու համար հոգ տանում ու պայքարում, որ ոչ մեկ չվնասի, մինչև մեծանան։ Մեկը սերմից սոճի էր աճեցրել տնկել, մյուսը իր հողամասից թթի, բալի, սալորի տնկիներ էր բերել, մյուսը՝ մասրենի, յասաման։
  
«Մեր տնկած ծառերը մեր աչքի առաջ հունիսի 4-ի ժամը 21:00-21:30-ի կողմերը ինչ-որ անհայտ մեկը եկել կտրում էր սղոցով։ Հասցրեցի մի քանի վայրկյան նկարել։ Մթնշաղին էր կտրում, որ դեմքը չտեսնեինք փաստորեն։ Դավթաշենի 2-րդ թաղամասի 36 և 37 շենքերի հետևի բակն է սա։ Հիմա ո՞ւմ բողոքենք, մեծ հարցական է։ Հենց սկսեցի հարցեր տալ, ծառը կտրողը, խուսափելով զրույցից, արագ հեռացավ։ Հարևաններից էլ չհասցրեցին գալ ու միջամտել, գիշեր էր արդեն։ Այդ մարդու ձեռքին սղոց կար, երկաթ կտրելու սղոց էր, ոչ փայտի և դեմքը, մութ էր, չտեսա։

22 տարի է, այս տարածքը խնամում ենք․ ծառեր տնկում, աղբից մաքրում, սովորեցնում երեխաներին, որ ծառերը չկոտրեն, իսկ թթի, կամ կեռասի, բալի, սալորի բերքը պոկելուց զգույշ լինեն։ Սա նաև իմ բուն աշխատանքն է՝ էկոկրթությունը։ Բայց արի ու տես, ինքս իմ աշխատանքը չկարողացա պաշտպանել, որովհետև Հայաստանում մարդիկ կանաչ տարածքները չեն սիրում, քաղաքում այդ կանաչ տարածքները դիտավորյալ վնասում են, որ տեղը մի ինչ-որ գառաժ, կամ խանութ սարքեն։ Ու սա ուրճացված չեմ ասում, այլ իրականությունն եմ ներկայացնում։ Մեծ ցավով եմ դա արձանագրում, որ մենք չենք կարողանում մարդկանց կրթել այնպես, որ սիրեն մեր քաղաքը, կամ գյուղը, այսինքն՝ մեր բնակավայրը, տունը, բակը այնքան, որ բարեկարգենք ու կանաչացնենք, այլ ոչ թե անապատի վերածենք շուրջ բոլորը։ Դրա վառ ապացույցը բազմաթիվ այն բողոքի ակցիաներն են, որ կազմակերպում են սրտացավ քաղաքացիները, կանաչ տարածքները փրկելու համար։ Բայց արի ու տես, որ սղոց սիրող փայտահատները գիտակից ու սրտացավ մարդկանց հաղթում են, կարծես կոտրելով նույն այն ճուղն ու ծառը, որ իրենց ինչ-որ կամայականության համար պետք է տվյալ տարածքից վերացնեին։

Որպես բնապահպան-լրագրող կարծում էի, որ առնվազն մեր բակում ստացվել էր մարդկանց կրթել ու շատերին սովորեցնել, որ սիրեն կանաչը, բնությունը, հասկանալով դրա կենսական անհրաժեշտությունը։ Այս բակի հատվածը դպրոց տանող ճանապարհին է, բայց քաղաքային իշխանությունները երբեք շենքի հետնամասի բակում բարեկարգումների աշխատանք չեն արել, թեկուզ քանիցս բնակիչներով խնդրել ենք։ Ցավոք, նրանք հակառակը՝ դեռ այս կողմի ավտոտնակներ-գառաժներ կառուցապատել են թույլ տվել, որպես բնակելի տարածք, կամ արտադրամաս։  Հիմա ի՞նչ մտածենք, որ ծառերը դիտմամբ են ոչնչացնո՞ւմ։  Ո՞ւմ դիմենք, որ այս վայրագությունը կանխենք, չէ որ մթով, գողի պես է կանաչ ծառը մորթի ենթարկել ինչ-որ մի անձ, որը ծառը անպետք, խանգարող է համարել, թեկուզ ոչ մեկին այդ ծառը չի խանգառում, ու ինքն իրեն որոշել, որ կարող է այդ ծառը սպանել»,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ  զրույցում ասում էր «Էկո-մեդիա»-ի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը:․
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր