211652_close_icon
views-count1555 դիտում article-date 22:46 24-02-2023

Քաղաքաշինության կոմիտեին ներկայացվել է Երևանի 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման առաջարկ

Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, ընդգծել քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծի մշակման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացրել քաղաքաշինական ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մանրամասներին:

Նմանատիպ նյութեր